Հոդված 9
Հոդված 9.
Օրենքի 16-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«4) կառուցվածքը, ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների ձևավորման և կազմալուծման կարգը, իրավունքները և պարտականությունները, գործունեության ժամկետները և որոշումներ ընդունելու կարգը․»․
2) 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«5) կուսակցության անդամների, ներառյալ՝ պատվիրակների միջոցով, համագումարին մասնակցության կարգը․»․
3) 2-րդ մասի 6-րդ, 7-րդ և 10-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել․
4) 2-րդ մասի 8-րդ կետը «կանոնադրությունում» բառից հետո լրացնել «և ծրագրում» բառերով․
5) 3-րդ մասն առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով․ «Ընտրական ցուցակների ձևավորման կարգը պետք է արտացոլի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով ընտրական ցուցակներին ներկայացվող պահանջները։»․
6) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով․ «Տարածքային ստորաբաժանումների առկայության դեպքում կուսակցության կանոնադրությունը պետք է սահմանի նաև դրանց ստեղծման և գործունեության դադարեցման կարգը, ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների ձևավորման և կազմալուծման կարգը, իրավունքներն ու պարտականությունները և դրանց գործունեության ժամկետները։»։