Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Անդամ պետությունների կողմից սույն Արձանագրությունը ժամանակավորապես կիրառվում է 2020 թվականի հունվարի 1-ից, իսկ այն անդամ պետության համար, որի օրենսդրությամբ նախատեսված չէ միջազգային պայմանագրերի ժամանակավոր կիրառման հնարավորություն, սույն Արձանագրությունը կիրառվում է այդ անդամ պետության կողմից սույն Արձանագրությունն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման օրվանից, սակայն 2020 թվականի հունվարի 1-ից ոչ շուտ:

Սույն Արձանագրության դրույթները տարածվում են 2020 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա։

Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում սույն Արձանագրությունն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից, սակայն 2020 թվականի հունվարի 1-ից ոչ շուտ։

2020 թվականի հունվարի 1-ից դադարում է՝

«Ղրղզստանի Հանրապետության՝ ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրի առանձին դրույթների կիրառման մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի արձանագրության գործողությունը,

«Ղրղզստանի Հանրապետության՝ ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» 2018 թվականի մայիսի 14-ի արձանագրության գործողությունը։

Կատարված է Երևան քաղաքում, 2019 թվականի հոկտեմբերի 1-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

Սույն Արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն Արձանագրության ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։

Հայաստանի Հանրապետության կողմից Բելառուսի Հանրապետության կողմից Ղազախստանի Հանրապետության կողմից Ղրղզստանի Հանրապետության կողմից Ռուսաստանի Դաշնության կողմից

Հրապարակվել է կայքում 21 հունվարի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։