Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՂԱՐԱԲԱՂ» ԲՌՆԱԳԱՂԹԱԾՆԵՐԻ ԵՎ ԶՈՀՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունվարի 2021 թվականի N 42-Ա

«ՂԱՐԱԲԱՂ» ԲՌՆԱԳԱՂԹԱԾՆԵՐԻ ԵՎ ԶՈՀՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Ընտանիքների միջազգային ասոցիացիայի» ոչ առևտրային կազմակերպության կողմից Արա Համբարձումյանի միջոցով՝ Արցախից բռնահանված ընտանիքներին անհատույց բաշխման նպատակով, «Ղարաբաղ» բռնագաղթածների և զոհված ազատամարտիկների ընտանիքներին աջակցող հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված ապրանքների (մեծահասակների օգտագործված հագուստ, կենցաղային և հիգիենիկ պարագաներ, դպրոցական պայուսակներ, խաղալիքներ, գրենական պիտույքներ՝ 147 արկղ, 3,615 կգ ընդհանուր քաշով, 1,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, և 115 արկղ, 1,900 կգ ընդհանուր քաշով, 544 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և բաշխման ծրագիրը:

2. «Ղարաբաղ» բռնագաղթածների և զոհված ազատամարտիկների ընտանիքներին աջակցող հասարակական կազմակերպությանը` նշված բեռների ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

2021 թ. հունվարի 25

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։