ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 2021 թվականի N 45-Ա
«ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Արցախից տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած բնակչությանը անհատույց բաշխելու նպատակով, ԱՄՆ-ի Հայ օգնության միության կողմից «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ստացված ապրանքների (214 տեղ, 2,909 կգ ընդհանուր քաշով, 25,000 ԱՄՆ‑ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 18,820 ԱՄՆ-ի դոլար, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. Հայ օգնության միությունը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2021 թ. հունվարի 25
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2021 թ.
հունվարի 25-ի N 45-Ա
որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿ
NN
ը/կ Նկարագրությունը Քանակը
1. Հագուստ Զգեստ նոր 85
2. Ժակետ նոր 1037
3. Ժիլետ նոր 15
4. Սվիտեր նոր 266
5. Բլուզ նոր 25
6. Վերարկու նոր 30
7. Վերնաշապիկ նոր 20
8. Տաբատ նոր 1599
9. Կիսաշրջազգեստ նոր 71
10. Շապիկ նոր 319
11. Պիջակ կանացի նոր 24
12. Մանկական հագուստ, հավաքածու նոր 429
13. Բոդի մանկական նոր 454
14. Ներքնաշոր Գիշերազգեստ նոր 640
15. Վարտիք նոր 3
16. Գուլպա նոր 693
17. Ներքնաշոր նոր 73
18. Զուգագուլպա նոր 20
19. Տրիկո նոր 14
20. Ներքնավարտիք նոր 280
21. Հագուստի պարագաներ Գլխարկ նոր 526
22. Ձեռնոց նոր 212
23. Մազակալ նոր 13
24. Շարֆ նոր 52
25. Գլխարկ և շարֆ նոր 120
26. Դոշլուկ նոր 8
27. Կոշիկ Ճտքակոշիկ նոր 82
28. Կոշիկ նոր 180
29. Հողաթափ նոր 127
30. Մանկական պարագաներ Կաթի շիշ նոր 1
31. Ջրի շիշ նոր 4
32. Նախաճաշիկի տուփ նոր 1
33. Բաժակ մանկական նոր 4
34. Անկողնային պարագաներ Բարձ նոր 2
35. Բարձի երես նոր 1
36. Սավան նոր 4
37. Սրբիչ նոր 3
38. Ծածկոց նոր 307
39. Հիգիենայի պարագաներ Ածելի նոր 6
40. Ատամի խոզանակ նոր 28
41. Ատամի մածուկ նոր 26
42. Թաց անձեռոցիկ նոր 8
43. Հիգիենիկ պարագաներ՝ կանացի նոր 133
44. Խաղալիք Խաղալիք նոր 8
45. Պայուսակ Ուսապարկ, պայուսակ նոր 30
46. Անձրևանոց Անձրևանոց նոր 1797
47. Քնապարկ Քնապարկ նոր 76
48. Ներքնակ Ներքնակ նոր 6
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան