Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2021-01-30-ից մինչև 2022-04-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-04-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հուլիսի 2017 թվականի N 695-Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝

1. Ստեղծել միջուկային նյութերի և միջուկային տեղակայանքների նախագծային սպառնալիքի նախագծի մշակման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` ապահովել հանձնաժողովի անդամների մասնակցությունը հանձնաժողովի աշխատանքերին և մշակված նախագծային սպառնալիքի նախագծի վերաբերյալ առաջարկությունները 6-ամսյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. հուլիսի 6

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

հուլիսի 6-ի N 695-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Դ. Թովմասյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ստորաբաժանման պետ (հանձնաժողովի նախագահ)

Վ. Վարդանյան - ՀՀ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի վարչության ռադիացիոն անվտանգության ապահովման բաժանմունքի պետ, փոխգնդապետ

Ա. Առաքելյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության միջազգային անվտանգության համագործակցության և խաղաղապահության բաժնի վարիչ

Մ. Բալայան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության ատոմային էներգետիկայի բաժնի պետ

Է. Նիկողոսյան - ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության զորահավաքային աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բաժնի պետ

Ա. Գալստյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության մաքսային գործառնությունների մոնիտորինգի բաժնի պետ

Ա. Սարոյան - «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ-ֆիզիկական պաշտպանության և ռեժիմի գծով տնօրեն (համաձայնությամբ)

Խ. Կիրակոսյան - ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի տեխնիկական բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

(հավելվածը խմբ. 29.01.21 N 78-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Վ. Ստեփանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։