ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 փետրվարի 2021 թվականի N 71-Ա
«ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՍՈԱՐ)-ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միության» Մադրիդի մասնաճյուղի կողմից որպես աջակցություն՝ Հայաստանում ապաստանած արցախցիներին անհատույց բաշխելու նպատակով, «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՈԱՐ)-Հայաստան» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված ապրանքների (366 արկղ, 3,720 կգ ընդհանուր քաշով, 351,078 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 4,515 ԱՄՆ-ի դոլար, բեռի ցանկը` համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և բաշխման ծրագիրը:
2. «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՈԱՐ)-Հայաստան» բարեգործական հիմնադրամին` նշված բեռի բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
2021 թ. փետրվարի 1
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2021 թ.
փետրվարի 1-ի N 71-Ա
որոշման
Բ Ե Ռ Ի Ց Ա Ն Կ
NN
ը/կ Նկարագրություն Հատ
(տուփ) Ընդամենը
(եվրո)
1. Հագուստ մեծահասակների /օգտագործված/ 191 209,605
2. Հագուստ մանկական /չօգտագործված/ 64 86,333
3. Խնամքի և օժանդակ այլ պարագաներ 3 1,560
4. Տակդիրներ մեծահասակների 48 7,450
5. Տակդիրներ մանուկների 13 4,500
6. Զարգացնող և ուսուցողական խաղեր /չօգտագործված/ 4 2,340
7. Ծածկոց /չօգտագործված/ 24 4,830
8. Անվասայլակ մեծահասակների համար 2 2,640
9. Քայլակ մեծահասակների համար 1 500
10. Պայուսակ կանացի և մանկական 2 1,950
11. Կոշիկ մեծահասակների /չօգտագործված/ 4 7,350
12. Կոշիկ դեռահասների /չօգտագործված/ 6 15,290
13. Վիրակապեր 4 6,730
Ընդամենը 351,078
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ