Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 փետրվարի 2021 թվականի N 69-Ա

«ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Արցախից տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած բնակչությանը անհատույց բաշխելու նպատակով, «Հայ օգնության միություն» Հունաստանի Հայ կապույտ խաչի և Թրակիայի ու Մակեդոնիայի միավորների կողմից «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ստացված ապրանքների (13 տեղ, 2,551 կգ ընդհանուր քաշով, 10,146.75 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:

2. Հայ օգնության միությունը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

2021 թ. փետրվարի 1

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2021 թ.

փետրվարի 1-ի N 69-Ա որոշման

ԲԵՌԻ ՑԱՆԿ

Նկարագրությունը Քանակը Քաշը

(կգ) նետտո Արժեքը

(եվրո)

Ձեռնոց, գլխարկ, շարֆ նոր 1,050 85 1,082

Սվիտեր նոր 190 98.55 482

Տաբատ նոր 451 217.35 1,214

Գուլպա նոր 806 64.4 470.5

Ժակետ նոր 603 171.5 1815

Ճտքակոշիկ նոր 28 39.1 140

Կոշիկ նոր 182 138.45 910

Մանկական հագուստի հավաքածու նոր 411 137.1 1,199

Պատանու սպորտային հագուստ նոր 38 17.25 114

Շապիկ, ներքնաշոր նոր 279 74.1 560

Բանվորի հագուստ նոր 20 11 100

Մանկական զուգագուլպա նոր 205 24.55 205

Տակդիր մանկական նոր 1,715 48.25 857.5

Ծածկոց օգտագործված 370.05 371.15

Հագուստ օգտագործված 453.25 626.6

Ընդամենը 1,949.9 10,146.75

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։