Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2021-02-02-ից մինչև 2025-04-12։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2025-04-12Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 դեկտեմբերի 2018 թվականի N 1685-Ա

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի N 786-Ն որոշման 3-րդ կետը՝

Հաստատել ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան

2018 թ. դեկտեմբերի 28

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

դեկտեմբերի 28-ի N 1685-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Տ. Ստեփանյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ (խորհրդի նախագահ)

Գ. Ավագյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ

Գ. Հովակիմյան - ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի վերականգնողական ծրագրերի իրականացման հարցերով տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)

Ա. Մուրադյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ

Ե. Վարդանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համայնքային ծառայության հարցերի բաժնի գլխավոր մասնագետ

Ն. Դուրյան - ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ

Ա. Գասպարյան - ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչության պետ (համաձայնությամբ)

Շ. Իսրայելյան - ՀՀ գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)

Ն. Փիրումյան - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար (համաձայնությամբ)

Ս. Վարդանյան - «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Լ. Ահարոնյան - «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության համանախագահ (համաձայնությամբ)

Տ. Կարապետյան - «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող (համաձայնությամբ)

Ա. Դանոյան - «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության սոցիալական աշխատող (համաձայնությամբ)

Ք. Սարգսյան - «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության վերապատրաստման և կարողությունների զարգացման բաժնի գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)

Տ. Աղաբեկյան - «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար (համաձայնությամբ)

Կ. Դավթյան - «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ռ. Արզումանյան - «Հույսի կամուրջ» երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության Դիլիջանի մասնաճյուղի տնօրեն (համաձայնությամբ)

Ն. Պետրոսյան - «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի սոցիալական աշխատող (համաձայնությամբ)

Մ. Դավթյան - «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի սոցիալական աշխատող (համաձայնությամբ)

Ա. Կարապետյան - «Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի իրավախորհրդատու (համաձայնությամբ)

Ա. Սարգսյան - «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող (համաձայնությամբ)

Մ. Ղալաչյան - «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)

Է. Սանթրոսյան - «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)

Մ. Մաթոսյան - «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Լ. Սարգսյան - «Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի ծրագրի պատասխանատու ղեկավար (համաձայնությամբ)

(հավելվածը խմբ. 13.08.19 N 1110-Ա, փոփ. 01.02.21 N 80-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։