Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԻՋԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ «ԿԼՈՐ ՍԵՂԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 փետրվարի 2021 թվականի N 77-Ա

ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԻՋԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ «ԿԼՈՐ ՍԵՂԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամի կողմից իրականացվող` 181,446,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն արցախցիներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

2021 թ. փետրվարի 2

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2021 թ.

փետրվարի 2-ի N 77-Ա

որոշման

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ»

1. Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող արցախցիներին ցուցաբերել հետևյալ աջակցությունը՝

● Հոգալ 150 մարդու կացության ծախսերը 3 կացարաններում,

● Դրամական աջակցություն ցուցաբերել 1,850 մարդու՝ 78,000-ական դրամի չափով

● Տրամադրել սոցիալ-հոգեբանական աջակցություն 900 մարդու

2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից՝ խնայված գումարներն ուղղելով ծրագրի շահառուների թվի ավելացմանը:

3. Բարեգործը «Դիակոնիա աղետից օգնություն» (Diakonie Katastrophenhilfe), Կառոլինե-Միխաելիս 1 փողոց, 10115, Բեռլին, Գերմանիա

4. Ծրագիրը կատարողը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամ

ՀՀ 1101, Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

ՀՎՀՀ`04717139

5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու Շիրակի մարզերում ապաստանած 2,000 Արցախից ինքնաբուխ ժամանած հայրենակիցներ կստանան մարդասիրական օգնություն: Օգնություն ստացողների ցուցակները համաձայնեցվում են մարզպետարանների հետ:

Բնագավառը՝ սոցիալական:

6. Ծրագրի բյուջեն 181,446,000 դրամ (համարժեք 300,000 եվրոյին)

7. Բարեգործություն ստացողը Արցախից ինքնաբուխ ժամանած 2,000 անձինք, ովքեր բնակվում են Հայաստանում՝ ժամանակավոր կացարաններում և հյուրընկալ ընտանիքներում:

8. Ծրագրի իրականացման տևողությունը 13.02.2021 թ. - 31.03.2022 թ.

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի միջոցառումները հետևյալն են՝

Կացարաններում բնակվող 150 անձի համար սննդի, սան-հիգիենիկ պարագաների ձեռքբերում և կոմունալ ծախսերի հատուցում:

Իրականացվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի կողմից,

Կացարաններն են՝ Արագածոտնի մարզի Սաղմոսավանի Հայորդաց տունը, Մայր Աթոռի Էջմիածնի կացարանը և Կոտայքի թեմի Ծաղկաձորի ճամբարը։

Ընդամենը ֆինանսական միջոցները՝ 23,250,000 դրամ:

Իրականացման ժամկետը՝ 13.02.2021 թ. - 31.12.2021 թ.

Դրամական աջակցության տրամադրում Արցախից ժամանած 1,850 անձի:

Նախատեսված է յուրաքանչյուր անձի հատկացնել 78,000-ական դրամ, մինչդեռ 0-18 տարեկան երկու անչափահասի համար վճարումը կկատարվի մեկ 78,000 դրամի չափով։ Շահառուների ընտրության չափանիշները հետևյալն են՝ բազմանդամ ընտանիքներ, ծերեր, հիվանդներ, հաշմանդամներ:

Ընդամենը ֆինանսական միջոցները՝ 144,300,000 դրամ:

Իրականացման ժամկետը՝ 13.02.2021 թ. - 31.12.2021 թ.

Սոցիալ-հոգեբանական աջակցություն

Նախատեսվում է կարիքներն և խնդիրները վերհանելու և դրանց արդյունավետ լուծումներ առաջարկելու նպատակով կատարել տնայցեր պատերազմից տուժած ընտանիքներին:

Ծրագրի ամբողջ ժամանակաշրջանում սոցիալական աշխատողներն ու հոգևորականները շահառուներին կտրամադրեն սոցիալ-հոգեբանական աջակցություն՝ զրույցների և քննարկումների միջոցով:

Ընդամենը ֆինանսական միջոցները՝ 1,848,000 դրամ (11 x 6 x 28,000):

Իրականացման ժամկետը՝ 13.02.2021 թ. - 31.01.2022 թ.

Ծրագրային անձնակազմի ծախսեր

Ծրագրի իրականացման համար ներգրավված են լինելու «Կլոր սեղան» հիմնադրամից մեկ ծրագրի տնօրեն, մեկ պատասխանատու, 2 օգնական և մեկ վարորդ:

Ֆինանսական միջոցները` 5,706,580 դրամ (11x (1 x 136,000 + 1x 165,000 + 2 x 76,000 + 1 x 65,780)):

Իրականացման ժամկետը՝ 13.02.2021 թ. - 31.12.2021 թ.

Վարչական անձնակազմի և այլ ծախսեր

«Կլոր սեղան» հիմնադրամի աշխատակազմն իրականացնելու է ստուգայցեր ծրագրերի իրականացման վայրեր, ծրագրերի մշտադիտարկում, պատրաստելու է հաշվետվություններ, կազմակերպվելու է ծրագրի աուդիտը: Ներգրավված են լինելու գլխավոր հաշվապահը, հաշվապահը և իրավաբանը՝ ((11x(1x165,000+1x81,000+1x36,400))=3,108,050 դրամ աշխատավարձ և 3,233,370 դրամ վարչական և այլ կազմակերպական ծախսեր)

Ֆինանսական միջոցները՝ 6,341,420 դրամ:

Իրականացման ժամկետը՝ 13.02.2021 թ. - 31.03.2022 թ.

Մոնիթորինգին և շուկայի ուսումնասիրությանը վերաբերող ծախսեր

Հյուրասիրության և տրանսպորտային ծախսեր - 1,266,000 դրամ

10. Ձեռքբերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Սնունդ, սան-հիգիենիկ պարագաներ և կոմունալ ծախսեր:

Գնումները կատարվելու են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի կողմից՝ Կլոր սեղան հիմնադրամից ստացված դրամաշնորհների միջոցներով:

Ընդամենը՝ 23,250,000 դրամ (ակնկալվում է ԱԱՀ-ից ազատում)

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Ծրագրային անձնակազմի ծախսեր - 5,706,580 դրամ

Վարչական անձնակազմի աշխատավարձեր - 3,088,800 դրամ

Վարչական այլ ծախսեր (կոմունալ, հեռահաղորդակցություն) - 720,000 ՀՀ դրամ

Հյուրասիրության և տրանսպորտային ծախսեր - 1,266,000դրամ (ակնկալվում է ԱԱՀ-ից ազատում)

Աուդիտորական ստուգում - 1,300,770 ՀՀ դրամ (ակնկալվում է ԱԱՀ-ից ազատում)

Ընդամենը` 12,048,000 դրամ:

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամն համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների, մարզպետարանների, ՀԱԵ թեմերի, տեղական կազմակերպությունների հետ, որոնք գործունեություն են ծավալում ՀԿՍ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրի վայրերում:

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Ծրագրի վերահսկողությունն իրականացվում է գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի և ծրագրերի ղեկավարի կողմից, իսկ ամենօրյա վերահսկողությունը կատարում է ծրագրի պատասխանատուն, որը պարբերաբար այցեր է կատարում ծրագրի իրականացման վայրեր՝ մշտադիտարկման նպատակով՝ ներկայացնելով հաշվետվություններ:

Պարտավորվում ենք հաշվետվություն ներկայացնել համաձայն Հայաստանի հանրապետության կառավարության 2003 թ-ի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։