04.02.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 91-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 903-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի օգոստոսի 6-ի «Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ ստեղծելու, խորհրդի անհատական կազմը և աշխատակարգը, խորհրդի անհատական կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի կարգը հաստատելու մասին» N 903-Ա որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
04.02.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 91-Ա որոշման
«Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2020 թ.
օգոստոսի 6-ի N 903-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ
Ն. Փաշինյան - ՀՀ վարչապետ (hամակարգող խորհրդի նախագահ)
Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ (ռազմավարությունների ոլորտը համակարգող) (hամակարգող խորհրդի նախագահի տեղակալ)
Ռ. Բադասյան - ՀՀ արդարադատության նախարար
Ա. Ջանջուղազյան - ՀՀ ֆինանսների նախարար
Վ. Դումանյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ս. Պապիկյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Հ. Արշակյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ա. Փիլոյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
Ա. Ավանեսյան - ՀՀ առողջապահության նախարար
Վ. Հարությունյան - ՀՀ պաշտպանության նախարար
Մ. Առաքելյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ա. Այվազյան - ՀՀ արտաքին գործերի նախարար
Ա. Գրիգորյան - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար
Ա. Աբազյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Վ. Ղազարյան - ՀՀ ոստիկանության պետ
Ա. Դավթյան - ՀՀ գլխավոր դատախազ (համաձայնությամբ)
Ս. Խաչատրյան - ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ (համաձայնությամբ)
Հ. Գրիգորյան - ՀՀ քննչական կոմիտեի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Թաթոյան - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)
Ա. Քոչարյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցություն (համաձայնությամբ)
Գ. Գորգիսյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցություն (համաձայնությամբ)
Կ. Զադոյան - «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Դ. Իոաննիսյան - «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող (համաձայնությամբ)
Ա. Սաքունց - «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ս. Ղահրամանյան - «Վարորդի ընկեր» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համահիմնադիր (համաձայնությամբ)»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Թորոսյան