Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2021-01-01-ից մինչև 2022-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 դեկտեմբերի 2019 թվականի N 1830-Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 24.12.20 N 2140-Լ)

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 24.12.20 N 2140-Լ)

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝

1) մինչև յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ը վերանայել գործող ռազմավարական ծրագիրը և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել գործող ռազմավարական ծրագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.

2) սկսած 2021 թվականից՝ մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 15-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել ռազմավարական ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման նախորդ տարվա հաշվետվությունը:

(2-րդ կետը փոփ. 24.12.20 N 2140-Լ)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. դեկտեմբերի 16

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 12-ի N 1830-Լ որոշման

(հավելվածը խմբ. 24.12.20 N 2140-Լ)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։