ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 դեկտեմբերի 2019 թվականի N 1830-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 24.12.20 N 2140-Լ)
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 24.12.20 N 2140-Լ)
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝
1) մինչև յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ը վերանայել գործող ռազմավարական ծրագիրը և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել գործող ռազմավարական ծրագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.
2) սկսած 2021 թվականից՝ մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 15-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել ռազմավարական ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման նախորդ տարվա հաշվետվությունը:
(2-րդ կետը փոփ. 24.12.20 N 2140-Լ)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. դեկտեմբերի 16
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2019 թվականի
դեկտեմբերի 12-ի N 1830-Լ որոշման
(հավելվածը խմբ. 24.12.20 N 2140-Լ)