Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

31.10.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հոկտեմբերի 2020 թվականի N 1208-Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» նոր օրենքի նախագծի մշակման և հարակից իրավական ակտերի արդիականացման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման հավելվածում նշված պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին՝ աշխատանքային խմբում քննարկելու համար սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2020 թվականի նոյեմբերի 27-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացնել առաջարկություններ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի և հարակից այլ իրավական ակտերի արդիականացման վերաբերյալ:

3. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝

1) ապահովել պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված առաջարկությունների քննարկումը աշխատանքային խմբի կողմից.

2) մինչև 2021 թվականի մարտի 25-ն ամփոփել համապատասխան պետական կառավարման համակարգի մարմինների կողմից ներկայացված առաջարկությունների վերաբերյալ աշխատանքային խմբի քննարկումների արդյունքները.

3) մինչև 2021 թվականի մայիսի 1-ը՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» նոր օրենքի նախագիծը և հարակից իրավական ակտերի նախագծերը:

(3-րդ կետը փոփ. 04.02.21 N 96-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

31.10.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թվականի

հոկտեմբերի 30-ի N 1208-Ա որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

Մ. Մկրտչյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայություն (խմբի ղեկավար)

Տ. Էմին - ՀՀ պաշտպանության նախարարություն

Ս. Հովհաննիսյան - ՀՀ ոստիկանություն

Ա. Սաֆարյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

Հ. Պետրոսյան - ՀՀ անվտանգության խորհուրդ

Գ. Քալանթարյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Մ. Ազարյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Գ. Մելիքյան - ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Հ. Մարգարյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ա. Մկրտումյան - ՀՀ առողջապահության նախարարություն

Տ. Բիշարյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

Ք. Գևորգյան

Ա. Վեհապետյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ս. Բրուտյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Ա. Ավետիսյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

(հավելվածը խմբ. 04.02.21 N 96-Ա)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։