ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 109-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1112-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով`
Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2021 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
09.02.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 109-Ա որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ
NN
ը/կ Ստուգվող կազմակերպությունը Ստուգման ենթակա ծրագիրը (միջոցառումը) և հարցը Ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը
1 2 3 4
1. «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ 50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ճշտության ստուգում 2018-2020 թթ. և 2021 թ.
հաշվետու ժամանակաշրջան
2. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ
Ֆինանսաբյուջետային գործունեության, ներառյալ՝ ֆինանսական կառավարման, հսկողության, գնումների, հաշվապահական հաշվառման, ինչպես նաև ակտիվների կառավարման գործընթացների (գործարքների)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության գնահատում 2018-2020 թթ. և 2021 թ.
հաշվետու ժամանակաշրջան
3. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից գումարների հատկացման և ծախսման ճշտության, ֆինանսաբյուջետային գործունեության, ներառյալ՝ ֆինանսական կառավարման, հսկողության, ներքին աուդիտի, գնումների, հաշվապահական հաշվառման, ինչպես նաև ակտիվների կառավարման գործընթացների (գործարքների)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության գնահատում 2018-2020 թթ. և 2021 թ.
հաշվետու ժամանակաշրջան
4. Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից գումարների հատկացման և ծախսման ճշտության, ֆինանսաբյուջետային գործունեության, ներառյալ՝ ֆինանսական կառավարման, հսկողության, ներքին աուդիտի, գնումների, հաշվապահական հաշվառման, ինչպես նաև ակտիվների կառավարման գործընթացների (գործարքների)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության գնահատում 2018-2020 թթ. և 2021 թ.
հաշվետու ժամանակաշրջան
5. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (աշխատակազմ, ծրագիր կամ միջոցառում իրականացնող առանձին կազմակերպություններ) ● Տարեցների և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ
● երեխաների շուրջօրյա խնամքի ծառայություններ
● հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող տեխնիկական միջոցներով ապահովում և դրանց վերանորոգում 2018-2020 թթ. և 2021 թ.
հաշվետու ժամանակաշրջան
6. ՀՀ քաղաքաշինության կոմիտե (աշխատակազմ, ծրագիր կամ միջոցառում իրականացնող առանձին կազմակերպություններ) ● Առողջապահական օբյեկտների շինարարություն
● մշակութային օբյեկտների շինարարություն
● մշակութային օբյեկտների հիմնանորոգում
● կրթական օբյեկտների հիմնանորոգում
● մարզական օբյեկտների շինարարություն 2018-2020 թթ. և 2021 թ.
հաշվետու ժամանակաշրջան
7. «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի ստեղծում» ծրագրի շրջանակներում հատկացված բյուջետային վարկերի օգտագործման ճշտություն (վարկի գումար՝ 2.2 մլրդ դրամ) 2012-2020 թթ. և 2021 թ.
հաշվետու ժամանակաշրջան
8. «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգի վերականգնում» ծրագրի շրջանակներում հատկացված ենթավարկի նպատակային օգտագործման ճշտություն (51 մլն եվրո) 2016-2020 թթ. և 2021 թ.
հաշվետու ժամանակաշրջան
9. ՀՀ առողջապահության նախարարություն (աշխատակազմ, ծրագիր կամ միջոցառում իրականացնող առանձին կազմակերպություններ) ● Հիվանդանոցային ծառայություններ
● բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջապահության ծառայություններ
● Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ 2018-2020 թթ. և 2021 թ.
հաշվետու ժամանակաշրջան
10. «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ Ֆինանսաբյուջետային գործունեության, ներառյալ՝ ֆինանսական կառավարման, հսկողության, գնումների, հաշվապահական հաշվառման, ինչպես նաև ակտիվների կառավարման գործընթացների (գործարքների)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության գնահատում 2018-2020 թթ. և 2021 թ.
հաշվետու ժամանակաշրջան
11. ՀՀ Շիրակի մարզպետարան (աշխատակազմ, ծրագիր կամ միջոցառում իրականացնող առանձին կազմակերպություններ) ● «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում»
● «Տարրական ընդհանուր հանրակրթություն»
● «Հիմնական ընդհանուր հանրակրթություն»
● «Միջնակարգ ընդհանուր հանրակրթություն»
● «Ներառական կրթություն տարրական դպրոցում»
● «Ներառական կրթություն միջին դպրոցում»
● «Ներառական կրթություն ավագ դպրոցում»
● «Նախադպրոցական կրթություն»
● «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ» 2018-2020 թթ. և 2021 թ.
հաշվետու ժամանակաշրջան
12. «Զինառ» ՓԲԸ 50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության ստուգում 2018-2020 թթ. և 2021 թ.
հաշվետու ժամանակաշրջան
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Թորոսյան
09.02.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ