ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 փետրվարի 2021 թվականի N 93-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 860-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից՝ «GAIN» ոչ առևտրային սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից, «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հասցեով ստացված բեռը (270 տեղ, 18,671 կգ ընդհանուր քաշով, 36,500 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի դեկտեմբերի 25-ի «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Օժանդակություն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մի շարք քաղաքային ու գյուղական համայնքների ազգաբնակչությանը» ծրագրի մասին» N 860-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
2021 թ. փետրվարի 8
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2021 թ.
փետրվարի 8-ի N 93-Ա
որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿ
հ/հ Տուփ նկարագրություն Քաշ, կգ Արժեքը եվրոյով
1. 53 Սպորտային նոր ադիդաս կոշիկներ 530 զույգ 576 5000
2. 145 Ներքնակներ 1740 5000
3. 26 Մանկական սնունդ 16043 22908
4. 46 Անմիզապահության տակդիր 312 3592
Ընդհանուր 270 18 671 36500
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ