Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 հունվարի 2021 թվականի N 1-Ա

«ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Արցախից տեղահանված բնակչությանը անհատույց բաշխելու նպատակով, Իրանի Իսլամական Հանրապետությունից «Թևանիկ» բարեսիրական խմբի կողմից «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ստացված ապրանքների (120 տեղ, 1,760 կգ ընդհանուր քաշով, 9,160 ԱՄՆ‑ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,000 ԱՄՆ-ի դոլար, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:

(1-ին կետը փոփ. 08.02.21 N 91-Ա)

2. Հայ օգնության միությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

2021 թ. հունվարի 8

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2021 թ.

հունվարի 8-ի N 1-Ա որոշման

ԲԵՌԻ ՑԱՆԿ

Անվանում Տեղ

/կապոց/ Քանակ

/հատ/ Արժեք

/ԱՄՆ-ի դոլար/

1 անկողնային պարագաներ վերմակ նոր 26 101 1791

2 ներքնակ նոր 4 142

3 ծածկոց նոր 5 40 454

4 բարձ նոր 4 23 235

5 սավան նոր 3 3

6 սրբիչ նոր 3 5

7 Մանկական հագուստ, կոշիկ մանկական ներքնազգեստ նոր 1 72 20

8 մանկական վերարկու նոր 1 5 14

9 մանկական բլուզ, տաբատ նոր 1 34 40

10 մանկական բոդի նոր 10 20

11 մանկական խառը հագուստ նոր 7 250 243

12 մանկական ձեռնոց նոր 1 25 38

13 գլխարկ և շարֆ նոր 3 29 30

14 շարֆ և գլխարկ մանկական նոր 1 30 33

15 մանկական կոշիկ նոր 4 77 1050

16 փափուչ նոր 3 12

17 տղամարդու հագուստ տղամարդու շապիկ նոր 6 4 12

18 տղամարդու վերարկու նոր 68 606

19 տղամարդու խառը հագուստ նոր 10 491 1729

20 գուլպա նոր 6 613 210

21 անդրավարտիք նոր 2 12 15

22 վարտիք նոր 113 28

23 կանացի հագուստ, կոշիկ կանացի վերարկու նոր 3 33 180

24 բլուզ /կանացի, պատանու/ նոր 1 26 18

25 փուլովեր նոր 26 62

26 կանացի խառը հագուստ նոր 5 81 272.4

27 կանացի գլխարկ նոր 1 307 80

28 շարֆ նոր 2 92 70

29 մեծերի ձեռնոց նոր 53 35

30 կոշիկ նոր 6 45.6

31 հողաթափ նոր 3 8

32 շապիկ նոր 102 70

33 զուգագուլպա նոր 300 89

34 դպրոցական պայուսակ, գրենական պիտույք տետր նոր 17 1913 615

35 գրիչ նոր 1 2200 70

36 գունավոր մատիտների հավաքածու նոր 2 504 261

37 գրչատուփ նոր 4 137 57

38 քանոն նոր 140 30

39 դպրոցական պայուսակ նոր 85 317

40 Այլ /տակդիր, դիմակ, առողջապահական պարագաներ մանկական տակդիր նոր 3 350 70

41 դիմակ նոր 1 750 54

42 բամբակ, տեքնոպլաստ նոր 1 12 6

43 ամանորի տոպրակներ նոր 1 200 20

Ընդամենը 120 9160

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։