Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 7. Օրենսգրքի 264-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Օրենսգրքի 264-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Այնպիսի խախտում կատարելու դեպքում, որի համար, սույն օրենսգրքին համապատասխան, կարող է վարչական տույժ նշանակվել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու ձևով, վարորդից վերցվում է վարորդական վկայականը մինչև գործի վերաբերյալ որոշում կայացնելը, և տրվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ժամանակավոր թույլտվություն, որի մասին նշում է կատարվում իրավախախտումների վերաբերյալ արձանագրության մեջ: Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու որոշում կայացնելու դեպքում վարորդական վկայականը չի վերադարձվում: Սույն օրենսգրքի 123-րդ, 123.1-ին, 123.3-րդ հոդվածներով, 123.4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 123.5-րդ, 123.6-րդ, 123.7-րդ, 124-րդ, 124.1-ին, 124.2-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.5-րդ, 124.6-րդ, 125-րդ, 126-րդ և 129.2-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտում կատարած` Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող անձանց վարորդական վկայականները վերցվում են մինչև գործով կայացված որոշման կատարումը՝ տալով տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ժամանակավոր թույլտվություն, որի մասին նշում է կատարվում իրավախախտումների վերաբերյալ արձանագրության մեջ: Ժամանակավոր թույլտվության գործողության ժամկետը երկարաձգվում է մինչև գանգատարկման համար սահմանված ժամկետը լրանալը կամ գանգատի առթիվ որոշումն ընդունելը:»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։