Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 10. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված տուգանային միավորը, որպես վարչական տույժ, կիրառվում է միայն «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքով քննության ենթակա գործերով:

3. 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքով քննության ենթակա չհանդիսացող գործերով հանված տուգանային միավորները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վերականգնվում են։

4. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը, 5-րդ և 9-րդ հոդվածները, ինչպես նաև 7-րդ հոդվածով Օրենսգրքի 264-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ մասի առաջին և երկրորդ նախադասությունները գործում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը։

Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան

2021 թ. փետրվարի 11

Երևան

ՀՕ-27-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 փետրվարի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։