Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2.

Օրենսգրքի 123.5-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի սանկցիան «ժամկետով» բառից հետո լրացնել «, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով» բառերով․

2) 5-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»․

3) 10-րդ մասի սանկցիան «ժամկետով» բառից հետո լրացնել «, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով» բառերով․

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 17-րդ մասով.

«17. Սույն հոդվածի 16-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։