Գլուխ 4 · ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 39. Հանրակրթության բնագավառում համայնքի ղեկավարի իրավասությունը
Հոդված 39. Հանրակրթության բնագավառում համայնքի ղեկավարի իրավասությունը
Համայնքի ղեկավարը պարտադիր լիազորության կարգով`
1) ուսումնական հաստատությունների ինքնակառավարման սկզբունքին համապատասխան աջակցում է համայնքի տարածքում պետական կրթական քաղաքականության իրականացմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) իրականացնում է նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում է նրանց ընդգրկումն ուսումնական հաստատություններում.
3) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ: