Հոդված 41. Կրթական գործունեության լիցենզավորումը
Հոդված 41. Կրթական գործունեության լիցենզավորումը
1. Օրենքով նախատեսված կրթական ծրագրերը կարող են իրականացվել միայն լիցենզիայի առկայության դեպքում: Լիցենզիան տրվում է ուսումնական հաստատությանը հետևյալ պահանջների բավարարման դեպքում.
1) հիմնական մանկավարժական և պրոֆեսորադասախոսական կազմ.
2) լաբորատոր բազա և ուսումնական տարածք.
3) ուսումնամեթոդական ապահովում.
4) գրադարանային-տեղեկատվական համակարգ.
5) ուսումնաարտադրական պրակտիկայի բազա:
2. Կրթական գործունեության լիցենզիան տալիս է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
3. Կրթական ծրագրերի լիցենզավորումն իրականացվում է օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(41-րդ հոդվածը խմբ. 26.07.01 ՀՕ-209)
(հոդվածը 30.06.21 ՀՕ-295-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 15.01.22 թվականին)