ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 փետրվարի 2021 թվականի N 112 -Ա
«ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՓԲԸ-Ի ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ստրասբուրգի «Հայորդի» միավորման կողմից՝ որպես բժշկական օգնություն, «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի հասցեով ուղարկված բեռի (6,184 կգ ընդհանուր քաշով, 4,750 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատուն-վարչությունում, ցանկը՝ համաձայն հավելվածի) ներմուծման ծրագիրը:
2. «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
2021 թ. փետրվարի 11
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2021 թ.
փետրվարի 11-ի N 112 -Ա
որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿ
Հ/Հ Անվանում Քանակ Քաշ (կգ) Միավորի արժեք Ընդհանուր արժեք (եվրո)
1 Ավտոմատացված մահճակալ 29 հատ 5,870 կգ 150 եվրո 4,350 եվրո
2 Մեխանիկական մահճակալ 2 հատ 210 կգ 100 եվրո 200 եվրո
3 Նստասայլակ 10 հատ 104 կգ 20 եվրո 200 եվրո
Ընդամենը 6,184 կգ 4,750 եվրո
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ