Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 264-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 փետրվարի 2021 թվականի N 177-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 264-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի «Ճանապարհային ոլորտը համակարգող խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 264-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 3-րդ կետում «յուրաքանչյուր կիսամյակ» բառերը փոխարինել «յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը» բառերով.

2) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

3) որոշման N 2 հավելվածի`

ա. 3-րդ կետի 2-րդ ենթակետում «ճանապարհների կառուցման» բառերը փոխարինել «ճանապարհների, այդ թվում՝ արհեստական կառույցների, կառուցման» բառերով, իսկ «տարեկան» բառից հետո լրացնել «և հեռանկարային զարգացման» բառերով.

բ. 3-րդ կետի 6-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ և 8-րդ ենթակետերով.

«7) ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության համակարգի ներդրման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

8) հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տնտեսական, ռազմավարական, սոցիալական և տարածքների համաչափ զարգացման չափորոշիչները միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների, այդ թվում՝ արհեստական կառույցների, պահպանման, զարգացման և բարելավման առաջնահերթությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:»,

գ. 4-րդ կետում «երեք» բառը փոխարինել «վեց» բառով.

դ. 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին և 5.2-րդ կետերով.

«5.1. Խորհրդի նախագահի կամ նախագահի տեղակալի նախաձեռնությամբ խորհրդի նիստերը՝ այդ թվում նաև արտահերթ նիստերը, կարող են անցկացվել հեռակա՝ գրավոր հարցման կարգով:

5.2. Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող նյութերը, ինչպես նաև խորհրդի նիստերի որոշումները և արձանագրությունները խորհրդի անդամներին տրամադրվում են էլեկտրոնային ընդհանուր փաստաթղթաշրջանառության համակարգով կամ էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով։»,

ե. 11-րդ կետը «պետական մարմինների» բառերից հետո լրացնել «և հասարակական կազմակերպությունների» բառերով,

զ. ուժը կորցրած ճանաչել 20-րդ կետի 4-րդ և 6-րդ ենթակետերը.

է. 20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20.1-ին կետով.

«20.1. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում խորհրդի նախագահի պարտականությունները կատարում է խորհրդի նախագահի տեղակալը:»,

ը. 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21. Խորհրդի գործունեության կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է խորհրդի քարտուղարությունը, որը գլխավորում է խորհրդի քարտուղարը: Խորհրդի քարտուղարի պարտականությունները իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության (այսուհետ՝ վարչություն) պետը, իսկ նրա բացակայության դեպքում՝ վարչության բաժնի պետերից մեկը: Խորհրդի քարտուղարության հետ կապված աշխատանքներն իրականացվում են վարչության կողմից:»,

թ. 22-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) նախապատրաստում է նիստի, այդ թվում՝ հեռակա գրավոր հարցման միջոցով իրականացվող նիստի, օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը, կազմակերպում է նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին, ինչպես նաև խորհրդի անդամներից դիրքորոշումների ստացումը։»։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

12.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

փետրվարի 11-ի N 177-Ա որոշման

«Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

փետրվարի 13-ի N 264-Ա որոշման

Կ Ա Զ Մ

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈԼՈՐՏԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ

Ս. Պապիկյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար (խորհրդի նախագահ)

Ք. Ղալեչյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)

Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Ա. Ավանեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ա. Բալյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

Տ. Սիմոնյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

Վ. Դանիելյան ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Վ. Մովսիսյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Ա. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Ն.Պետրոսյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ

Ս. Մաչյան - «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)

Պ. Շահինյան - Ճանապարհային անվտանգության ազգային խորհրդի տնօրեն (համաձայնությամբ)

Է. Բեզոյան - Ճանապարհաշինարարական հայկական ասոցիացիայի խորհրդի նախագահ (համաձայնությամբ)»։

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Թորոսյան

12.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։