Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 փետրվարի 2021 թվականի N 116-Ա

«ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Արցախից տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած բնակչությանը անհատույց բաշխելու նպատակով, ԱՄՆ-ի Հայ օգնության միության կողմից «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ստացված ապրանքների (950 տեղ, 15,180 կգ ընդհանուր քաշով, 50,000 ԱՄՆ‑ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 16,800 ԱՄՆ-ի դոլար, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:

2. «Հայ օգնության միությանը»` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

2021 թ. փետրվարի 12

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2021 թ.

փետրվարի 12-ի N 116-Ա

որոշման

ԲԵՌԻ ՑԱՆԿ

հ/հ Նկարագիր Քանակ (հատ) Տեղ Արժեք (ԱՄՆ-ի դոլար)

1 Ամսագիր 75 1 200

2 Անկողնային պարագաներ նոր 370 158 2,425.5

3 Անձրևանոց նոր 330 11 1,947

4 Լուսարձակ նոր 200 4 1,180

5 Մանկական կերակրման պարագաներ նոր 570 10 3,363

6 Հիգիենիկ պարագաներ նոր 2052 54 11,901.5

7 Կոշիկ, ճտքակոշիկ նոր 2025 45 11,947.5

8 Ուսապարկ նոր 30 5 177

9 Պատգարակ նոր 170 17 1,003

10 Քնապարկ նոր 130 65 767

11 Սայլակ օգտ․ 5 5 29.5

12 Քայլակ նոր 8 8 47.2

13 Հենակ նոր 2 2 11.8

14 Հագուստ կանացի, տղամարդու օգտ․ և նոր 344 արկղ 344 9,133

15 Երեխայի հագուստ նոր 221 արկղ 221 5,867

Ընդամենը՝ 950 50,000

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

2021 թ. փետրվարի 11

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։