Հոդված 8. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 8. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի ապրիլի 1-ից:
2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը:
3. Սույն օրենքի ընդունումից հետո աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան գործառույթները և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների համապատասխան գործառույթները Միասնական սոցիալական ծառայությանը վերապահելու դեպքում այդ գործառույթներն իրականացնող քաղաքացիական ծառայողները շարունակում են պաշտոնավարել մինչև Միասնական սոցիալական ծառայության անվանացանկի և քաղաքացիական ծառայության նոր պաշտոնների անձնագրերի հաստատումը: Անվանացանկի և քաղաքացիական ծառայության նոր պաշտոնների անձնագրերի հաստատումից հետո աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում համապատասխան գործառույթներ և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում համապատասխան գործառույթներ իրականացնող քաղաքացիական ծառայողներին Միասնական սոցիալական ծառայությունում կարող են առաջարկվել քաղաքացիական ծառայության հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոններ: Իրենց գրավոր համաձայնության դեպքում մրցույթի արդյունքով պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողները վերանշանակվում են առաջարկվող պաշտոններին, իսկ ժամկետային աշխատանքային պայմանագրով պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ժամկետային աշխատանքային պայմանագրերում կատարվում են համապատասխան փոփոխություններ:
4. Օրենսդրությամբ սահմանված ժամկետում առաջարկությունը մերժելու կամ առաջարկությանը չպատասխանելու դեպքում մրցույթի արդյունքով պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներն օրենքով սահմանված կարգով ազատվում են զբաղեցրած պաշտոններից և իրենց դիմումի համաձայն կարող են գրանցվել քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում, իսկ ժամկետային աշխատանքային պայմանագրով պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ժամկետային աշխատանքային պայմանագրերը օրենսդրությամբ սահմանված կարգով լուծվում են:
5. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ Միասնական սոցիալական ծառայության անվանացանկում կատարված լրացումների և փոփոխությունների հետևանքով առաջացած քաղաքացիական ծառայության նոր պաշտոնները, որոնք չեն զբաղեցվում սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով, կարող են զբաղեցվել ժամկետային աշխատանքային պայմանագրով մինչև օրենքով սահմանված մրցութային կարգով զբաղեցնելը:»: