ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 փետրվարի 2021 թվականի N 201-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 529-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Գույքի նվիրատվությունն ընդունելու մասին» N 529-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները.
1) «Շիրակի մարզ» բաժինը 96.61-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 96.62-րդ կետով՝
« 96.62. Ավտոտնակ ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի,
Ղորղանյան փողոց N 300/1 0.0033 09.10.2020 թ.
N 164-Ա որոշում
».
2) «Կոտայքի մարզ» բաժինը 169.19-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 169.20-րդ կետով՝
« 169.20. «Հրազդանի պետական
բժշկական քոլեջ» ՊՈԱԿ ՀՀ Կոտայքի մարզ,
Քաղսի համայնք 0.44862 29.10.2020 թ.
N 33 որոշում
».
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
18.02.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ