ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հոկտեմբերի 2018 թվականի N 1456-Ա
«ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԹԱԿԻ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ «ՓՈԽԳՈՐԾԵԼԻՈՒԹՅԱՆ» ՀԱՐԹԱԿԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «ԵՄ-ը Հայաստանի թվային օրակարգի համար» ծրագիրը և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
Հաստատել «Մեկ կանգառ, մեկ պատուհան» Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի հարթակի լրամշակման և պետական կառավարման մարմինների միջև «փոխգործելիության» հարթակի ներդրման հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2018 թ. հոկտեմբերի 31
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
հոկտեմբերի 31-ի N 1456-Ա
որոշման
Ա ն հ ա տ ա կ ա ն կ ա զ մ
«Մեկ կանգառ, մեկ պատուհան» Հայաստանի Հանրապետության արտաքին առԵՎտրի հարթակի լրամշակման ԵՎ պետական կառավարման մարմինների միջԵվ «Փոխգործելիության» հարթակի ներդրման հանձնաժողովի
Տ. Ավինյան - ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Վ. Դանիելյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ա. Ավանեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ս. Ծատուրյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ
Շ. Ներսիսյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Ս․ Քրմոյան - ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի գրասենյակի թվայնացման փորձագիտական թիմի ղեկավար (համաձայնությամբ)
Լ. Ավետիսյան - «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Դ. Ավագյան - Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու (համաձայնությամբ)
(հավելվածը խմբ. 27.05.19 N 606-Ա, 02.03.20 N 285-Ա, 19.02.21 N 145-Ա)