Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 760-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 152-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 760-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 760-Ա որոշման հավելվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի «Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ քաղաքաշինության կոմիտե»։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

22.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։