ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 փետրվարի 2021 թվականի N 244-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 228-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող և որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքի վճարման արտոնություններ տրամադրող Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման մարմիններ սահմանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 228-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
1) որոշման նախաբանը «Ղեկավարվելով» բառից հետո լրացնել «2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածների և» բառերով.
2) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
26.02.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
փետրվարի 25-ի N 244-Ն որոշման
«Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
մարտի 10-ի N 228-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿՆ ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ
Տրանսպորտի ոլորտում լիազոր մարմին Հայաստանի Հանրապետության
տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Առողջապահության ոլորտում պետական քաղաքականության մշակման և նորմատիվ իրավական կարգավորման գործառույթներ
իրականացնող լիազոր մարմին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Արդյունաբերության ոլորտում պետական քաղաքականության մշակման և նորմատիվ իրավական կարգավորման գործառույթներ
իրականացնող լիազոր մարմին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն
Անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում հսկողության ու վերահսկողության գործառույթներ իրականացնող լիազոր
մարմին Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Վառելիքաէներգետիկ համալիրի ոլորտում պետական քաղաքականության մշակման և նորմատիվ իրավական կարգավորման
գործառույթներ իրականացնող լիազոր մարմին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Ընդերքօգտագործման ոլորտում պետական քաղաքականության մշակման, նորմատիվ իրավական կարգավորման և պետական ծառայությունների մատուցման գործառույթներ
իրականացնող լիազոր մարմին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Պետության պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության մշակման և նորմատիվ իրավական կարգավորման գործառույթներ իրականացնող լիազոր մարմին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն
Տիեզերական գործունեության ոլորտում պետական քաղաքականության մշակման և նորմատիվ իրավական կարգավորման
գործառույթներ իրականացնող լիազոր մարմին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
26.02.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 փետրվարի 2021 թվական: