ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 163-Ա
«ԲԱՐՁՈՒՆՔ 5165» ՖՐԱՆՍԱՀԱՅ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ֆրանսիայի «Բարձունք 5165» (Altitude 5165) բարեգործական հասարակական կազմակերպության կողմից՝ պատերազմից տուժած բնակիչներին անհատույց բաշխելու նպատակով, «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (591 տեղ, 7,440 կգ ընդհանուր քաշով, 19,210 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 3,700 եվրո, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատուն-վարչությունում, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
Երևան
03.03.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 163-Ա որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿ
Հ/Հ Ապրանքի անվանում Քաշը (կգ) Ընդհանուր
արժեքը (եվրո)
1. Զույգ հենակներ (օգտագործված) 400 120
2. Բժշկական վիրակապեր 630.1 4440
3. Մանկական հագուստ (օգտագործված) 1288.8 2760
4. Տղամարդու հագուստ (օգտագործված) 1125.82 2650
5. Կանացի հագուստ (օգտագործված) 1216.1 3060
6. Հենաքայլակ (օգտագործված) 110 250
7. Ծածկոց-քնապարկ (օգտագործված) 495.5 1110
8. Հագուստ (օգտագործված) 529.38 1170
9. Պարագաներ (օգտագործված) 200 1360
10. Խտացրած կաթ 353 660
11. Պահածոյացված սնունդ 254.9 510
12. Բժշկական պարագաներ 150 360
13. Կոշիկ (օգտագործված) 106.5 210
14. Բժշկական ներքնակ 200 120
15. Հիգիենայի պարագաներ 59.9 340
16. Պատգարակ (օգտագործված) 300 60
17. Մանկական սայլակ (օգտագործված) 20 30
Ընդամենը 7440 19210
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
03.03.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ