ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մարտի 2021 թվականի N 309-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 17-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման N 5 հավելվածի N 7 աղյուսակում կատարել փոփոխություն՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման N 5 հավելվածի N 7 աղյուսակում կատարել լրացում՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով «1033. Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և արհմիություններին» ծրագրով «11003. Աջակցություն հասարակական կազմակերպություններին» միջոցառմամբ «Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ին առանց մրցույթի, որպես դրամաշնորհ հատկացնել 38,941.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով)։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
04.03.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2021 թվականի
մարտի 4-ի N 309-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 7 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
(հազ. դրամ)
Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցա- ռումների, ծախսային ուղղությունների անվանումները Միջոցառումները կատարող պետական մարմինների և դրամաշնորհ ստացող տնտեսավարող սուբյեկտների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի նվազեցումները նշված են փակագծերում)
ծրագիրը միջոցառումը տարի
ՀՀ վարչապետի աշխատակազմ (38,941.0)
1033 Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և արհմիություններին (38,941.0)
11003 Աջակցություն հասարակական
կազմակերպություններին ՀՀ վարչապետի աշխատակազմ (38,941.0)
Մրցույթով ընտրված կազմակերպություն (38,941.0)
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2021 թվականի
մարտի 4-ի N 309-Ն որոշման
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Թորոսյան
04.03.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մարտի 2021 թվական: