041.0249.14.05.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մայիսի 1998 թվականի N 249
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության առաջարկությունը և հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի կանոնադրությունը.
բ) ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի գործունեության սպասարկումը:
3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի գործունեության սպասարկումն ապահովելու նպատակով 417 LL 01 պետհամարանիշի ԳԱԶ-24 մակնիշի ավտոմեքենան հաշվեկշռից հաշվեկշիռ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնօրինությանը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի մասին» N 164 որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերությունը և 3-րդ կետը, 1997 թվականի հոկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի մասին» N 501 որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը, 1997 թվականի նոյեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 542 որոշման 1-ին կետը և 1998 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 20-ի N 542 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 95 որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Դարբինյան
Հավելված
ՀՀ վարչապետի 1998 թվականի
մայիսի 14-ի N 249 որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Է. Սանդոյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Գ. Եգանյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Դ. Զադոյան - ՀՀ տարածքային կառավարման նախարար
Լ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Վ. Մովսիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար
Գ. Ստամբոլցյան - ՀՀ առողջապահության նախարար
Ա. Ասլիկյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Հ. Հարությունյան - ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ
Ա. Բայբուրդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Է. Մուրադյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Շահնազարյան - ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալ
Մ. Պետրոսյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Տ. Պետրոսյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ա. Թումանյան - ՀՀ հարկային տեսչության պետ
Մ. Մակարյան - ՀՀ մաքսային վարչության պետ
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Կ. Հայրապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ
Ն. Հակոբյան - Կանանց հանրապետական խորհրդի նախագահ
Գ. Բոշյան - Հայաստանի կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար
Ա. Պետրոսյան - «Հայ օգնության միություն» Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի
Ա. Վարդանյան - «Ամերիկայի հայկական համագումարի» Երևանի գրասենյակի տնօրեն
Վ. Եպիսկոպոս
Այքազյան - Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արևելյան թեմի «Հայ օգնության ֆոնդի» Երևանի մասնաճյուղի տնօրեն
Ա. Ղազարյան - Հայ բարեգործական ընդհանուր միության Երևանի գրասենյակի տնօրեն
Մ. Տերտերյան - «Ազնավուրը` Հայաստանին» Հայաստանի ներկայացուցչության տնօրեն
Կ. Գևորգյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության միջազգային տնտեսական համագործակցության կոորդինացման վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար, օպերատիվ հարցերի
նախարար Շ. Կարամանուկյան