ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 172-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Մարտիգ համայնքի Ֆրանս-հայկական ասոցիացիայի կողմից աջակցության նպատակով «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հասցեով ստացված բեռի (2008 թվականի արտադրության, CITROEN JUMPER մակնիշի շտապ օգնության մեքենա, նույնականացման համարը՝ VF7YCAMFC11497531, 3,000 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ և այլ ապրանքներ 3,240 կգ ընդհանուր քաշով, 2,060 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, բեռի ընդհանուր փոխադրման ծախսերը կազմել են 3,850 եվրո, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
Երևան
04.03.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 172-Ա որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿ
N Ապրանքի անվանում Տեղ Քաշ բրուտտո
(կգ) Գին
(Եվրո)
1 Շտապ օգնության մեքենա CITROEN JUMPER
1122HQ2B 1 3000
2 Էլ․տաքացուցիչներ /նոր/ 2 1760 200
3 Դիմակներ /նոր/ 50 200
4 Շարժական բազկաթոռ /օգտագործ/ 1 105 150
5 Մանկական մահճակալ /օգտագործ/ 1 35 63
6 Բժշկական մահճակալ /օգտագործ/ 1 212 107
7 Բժշկական ծածկոց /օգտագործ/ 1 62 86
8 Դեֆիբրիլյատոր /օգտագործ/ 1 139 82
9 Հակապարկելախոցային ներքնակ /օգտագործ/ 1 150 75
10 Քայլակ, հենակ /օգտագործ/ 1 150 110
11 Շանցի օձիկ, ոտքի/ձեռքի շինաներ /օգտագործ/ 1 75 78
12 Պատգարակ /օգտագործ/ 1 63 74
13 Մեծահասակի տակդիր, տականոթ /նոր/ 1 245 395
14 Վիրակապական, հիգիենիկ պարագաներ /նոր/ 1 74 273
15 Տաք հագուստ /նոր/ 1 120 167
Ընդամենը՝ 3,240 5060
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
04.03.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ