Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՌՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՊԱՐԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 207-Ա

«ԱՌՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՊԱՐԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 2,808,451 դրամ ընդհանուր արժողությամբ «Ապարանի մանկապատանեկան մարզադպրոցի մարզադահլիճի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

Երևան

12.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 207-Ա որոշման

«ԱՊԱՐԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ»

ԾՐԱԳԻՐ

1. Ծրագրի նպատակը Արագածոտնի մարզի Ապարանի համայնքի մանկապա-տանեկան մարզադպրոցի ծանրամարտի դահլիճի վերանորոգման միջոցով նպաստել մարզադպրոցի սաների, ինչպես նաև համայնքի դպրոցահասակ երեխաների և պատանիների ֆիզիկական դաստիարակությանը, առողջ

ապրելակերպի և ժամանցի կազմակերպման ապահովմանը:

2. Ծրագրի բարեգործական որակման

նպատակը Ակնկալվում է բարեգործի խրախուսում: Հարկային արտոնություն չի ակնկալվում:

3. Բարեգործը «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամ: Երևան, Կարապետ ՈՒլնեցու 14:

4. Ծրագիրը կատարողը «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամ (Երևան, Մամիկոնյանց 58-Ա, բն.2, ՀՎՀՀ` 00218098):

5. Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, Ապարան համայնք: Կրթության բնագավառ:

6. Ծրագրի բյուջեն 2,808,451 դրամ:

7. Բարեգործություն ստացողը Արագածոտնի մարզի Ապարանի համայնք:

8. Ծրագրի իրականացման տևողությունը 2021 թվականի մարտի 20-ից մինչև հունիսի 15-ը:

9. Միջոցառումների նկարագրությունը և

ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Շինարարական-վերանորոգման աշխատանքների իրականացնում՝ 15.03.2021 թ. – 15.06.2021 թ., 2,808,451 դրամ:

10. Ձեռքբերվող ապրանքների ու ծառայու- թյունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Շինարարական աշխատանքների իրականացում 1,372,300 դրամ, նյութերի ձեռքբերում՝ 1,436,151 դրամ:

11. Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը Ծրագրի իրականացման համար կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Ապարանի համայնքապետարան:

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

12.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։