ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 դեկտեմբերի 2019 թվականի N 1891-Ա
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 667-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ կետը՝
1. Ինքնակամ կառույցների հետ կապված օրենսդրական կարգավորումների վերանայման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ ինքնակամ կառույցների հետ կապված օրենսդրական կարգավորումների վերանայման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. դեկտեմբերի 12
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թ.
դեկտեմբերի 12-ի N 1891-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Դանիելյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Ս. Ղազարյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Խ. Գասպարյան - Կադաստրի կոմիտեի գույքի գրանցման վարչության պետ
Հ. Դավթյան - Քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
Ա. Մուրադյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ
Տ. Մնացականյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կարգավիճակ չունեցող շենքերի և շինությունների և դրանցով ծանրաբեռնված հողամասերի ուսումնասիրման և փաստաթղթերի ձևակերպման բաժնի պետ:
(հավելվածը փոփ. 09.03.21 N 219-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան