Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Լիազոր մարմինն իր իրավասության սահմաններում հաստատում է՝

1) Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտը.

2) կազմակերպությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանը և դրա կիրառման հրահանգը.

3) կազմակերպությունների հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակելի մոդելը.

4) կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների օրինակելի փաթեթը և լրացման ցուցումները.

5) կազմակերպություններում հողամասերի և շենքերի վերագնահատման անցկացման ժամկետները և մեթոդաբանությունը.

6) կազմակերպություններում նյութական ակտիվը որպես հիմնական միջոց դասակարգելու նվազագույն արժեքը.

7) կազմակերպություններում նոր հիմնական միջոցների և սկզբնական արժեքով հաշվառվող կենսաբանական ակտիվների մաշվածության հաշվարկման նորմատիվային օգտակար ծառայության ժամկետները.

8) կազմակերպությունների դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի ձևավորման, դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման, դուրսգրման և հաշվապահական հաշվառման մեջ արտացոլման կարգը.

9) սույն օրենքով նախատեսված իրավական այլ ակտեր:».

2) 3-րդ մասի 3-րդ կետից հանել «՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերը.

3) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) կազմակերպությունների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի) կողմից հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման գործընթացի նկատմամբ մշտադիտարկումը և անհրաժեշտ մեթոդական ցուցումների տրամադրումը և այդ նպատակով իրավասու է կազմակերպություններից պահանջելու տրամադրել նրանց սինթետիկ (ընդհանրացված) հաշիվների հաշվապահական հաշվառման գրանցամատյանները (հաշվապահական հաշվառման գործառնությունների մատյանները), դրանց շրջանառության տեղեկագրերը և ֆինանսական հաշվետվությունները:».

4) 4-րդ մասից հանել «ֆինանսատնտեսական գործունեության» բառերը, իսկ նույն մասի «օրինակելի փաթեթը և» բառերը փոխարինել «օրինակելի փաթեթը և լրացման ցուցումները, ինչպես նաև» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։