Հոդված 1
Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ընկերությունների հիմնական միջոցների, անավարտ շինարարության օբյեկտների և տեղակայման ենթակա սարքավորումների վերագնահատման կարգի մասին» N 280 որոշման հիման վրա «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» և «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերություններում վերագնահատված հիմնական միջոցների և անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքները (համախառն հաշվեկշռային արժեքների և մաշվածության տարբերությունը) ճանաչել որպես օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքներ։