ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մարտի 2021 թվականի N 362-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանն ամրացված գույքը՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել և նվիրաբերել Արցախի Հանրապետությանը՝ Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը տրամադրելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ռադիոկապի միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
18.03.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
մարտի 18-ի N 362-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՌԱԴԻՈԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ
NN
ը/կ Անվանումը Չափի միավորը Քանակը
1. Ռադիոկայան ICOM IC F 26 GT լրակազմ 3
2. Ռադիոկայան RACIO R210 լրակազմ 42
3. Ականջակալ հատ 20
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Թորոսյան
18.03.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ