Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 730-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

22 մարտի 2021 թ. N 111-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 730-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 228-րդ և 229-րդ հոդվածները.

Հրամայում եմ՝

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2008 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության համայնքի բյուջեի օրինակելի ձևը և նշված ձևի առանձին հատվածների լրացման մասին ցուցումները հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2004 թվականի մարտի 5-ի N 194-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 730-Ն հրամանի

1) N 1 հավելվածի

ա. «1112» տողից հետո լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ.

« 1113 Համայնքի բյուջե մուտքագրվող անշարժ գույքի հարկ x

»:

բ. «1110» տողի 2-րդ սյունակում «տող 1112» բառերից հետո լրացնել «+ տող 1113» բառերը։

գ. «1155» տողի 2-րդ սյունակում «Հողի հարկի և գույքահարկի» բառերը փոխարինել «Հողի հարկի, գույքահարկի և անշարժ գույքի հարկի» բառերով:

2) N 1 հավելվածով սահմանված «Տեղեկություններ» աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ, ՀՈՂԻ ՀԱՐԿԻ, անշարժ գույքի հարկի, ՀՈՂԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(հազար դրամով)

Տողի

NN Եկամտատեսակները ապառքը տարեսկզբի դրությամբ ապառքը տարեվերջի դրությամբ տվյալ տարվա հաշվարկային գումարը

1 2 3

1 Գույքահարկ համայնքների վարչական տարածքներում գտնվող շենքերի և շինությունների համար

2 Հողի հարկ համայնքների վարչական տարածքներում գտնվող հողերի համար

3 Անշարժ գույքի հարկ

4 Գույքահարկ փոխադրամիջոցների համար x

5 Հողերի վարձակալության վարձավճարներ x

6 Այլ գույքի վարձակալության վարձավճարներ

»:

3) N 2 հավելվածով հաստատված ՀՀ համայնքի բյուջեի օրինակելի ձևի առանձին հատվածների լրացման ցուցումներում

ա. «Հողի հարկի և գույքահարկի» և «Գույքահարկի և հողի հարկի» բառերը փոխարինել «Հողի հարկի, գույքահարկի և անշարժ գույքի հարկի» բառերով, իսկ «հողի հարկը/գույքահարկը` առանց հողի հարկի/գույքահարկի» բառերը՝ «հողի հարկը, գույքահարկը, անշարժ գույքի հարկը` առանց հողի հարկի, գույքահարկի, անշարժ գույքի հարկի» բառերով:

բ. «1112-րդ» բառերից հետո լրացնել «1113-րդ» բառերը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Ժամանակավոր պաշտոնակատար Կ. ԲՐՈՒՏՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մարտի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։