ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մարտի 2021 թվականի N 400-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 1053-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Գորիսի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1053-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 2-րդ կետում՝
ա. «3874.1» թիվը փոխարինել «3873.69» թվով,
բ. «3533.49» թիվը փոխարինել «3533.08» թվով,
գ. «326.87» թիվը փոխարինել «327.58» թվով,
դ. «7.53» թիվը փոխարինել «6.41» թվով.
2) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետում «3533.49» թիվը փոխարինել «3533.08» թվով, իսկ «144.95» թիվը՝ «143.83» թվով.
3) որոշման N 4 հավելվածում`
ա. «326.87» թիվը փոխարինել «327.58» թվով,
բ. «7.53» թվերը փոխարինել «6.41» թվերով,
գ. «3533.49» թիվը փոխարինել «3533.08» թվով,
դ. «144.95» թիվը փոխարինել «143.83» թվով.
4) որոշման N 6 հավելվածում՝
ա. «099-001» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 099-001 0.71 խառ. կառ.
»,
բ. «ընդամենը» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« Ընդամենը 327.58 48.53 1.95 6.41 21.23
».
5) որոշման N 8 հավելվածում՝
ա. 2.3-րդ կետում «3.25» թվերը փոխարինել «3.96» թվերով,
բ. 2-րդ կետում «585.40» թիվը փոխարինել «586.11» թվով, իսկ «326.87» թիվը՝ «327.58» թվով,
գ. 5.4-րդ և 5-րդ կետերում «57.72» թիվը փոխարինել «57.01» թվով, իսկ «7.53» թիվը՝ «6.41» թվով,
դ. 5.4-րդ և 5-րդ կետերի 3-րդ սյունակները լրացնել «0.41» թվով,
ե. «ընդամենը հողեր (1+2+3+4+5+6+7+8+9)» պարբերությունում «2.34» թիվը փոխարինել «2.75» թվով, իսկ «3533.49» թիվը՝ «3533.08» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
25.03.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2021 թվական: