ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մարտի 2021 թվականի N 408-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի N 889-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 11-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 889-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) 22-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 23-25-րդ կետերով.
« 23. 8701209015 «SCANIA» թամբային քարշակ P410, R410
2014 թ․-2015 թ․ հատ 29 ԵՄ 651 630 000
24. 8716398007 «Krօոe» կամ «Schmitz» իզոթերմիկ կամ սառնարանային կիսակցորդներ 2015 թ․-2021 թ․ հատ 15 ԵՄ 337 050 000
25. 8716393001 «Krօոe» կամ «Schmitz» իզոթերմիկ կամ սառնարանային կիսակցորդներ 2015 թ․-2021 թ․ հատ 14 ԵՄ 314 580 000
».
2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «281 464 726» թիվը փոխարինել «1 584 724 726» թվով։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
25.03.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ