Հոդված 4. Օրենսգրքի 1148-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 4. Օրենսգրքի 1148-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 1148. Գյուտի, արդյունաբերական դիզայնի համահեղինակները
1. Գյուտի, արդյունաբերական դիզայնի համահեղինակների փոխհարաբերությունները սահմանվում են նրանց միջև կնքված պայմանագրով: Պայմանագրի բացակայության դեպքում կամ պայմանագրով չկարգավորված հարաբերությունների դեպքում առաջացած վեճերը լուծվում են դատական կարգով:
2. Գյուտի, արդյունաբերական դիզայնի ստեղծմանը ցուցաբերված ոչ ստեղծագործական բնույթի աջակցությունը (տեխնիկական, կազմակերպչական կամ նյութական օգնություն, իրավունքների ձևակերպմանն օժանդակություն և այլն) չի հանգեցնում համահեղինակության:»: