Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 11. Ծանուցման ժամկետները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. Ծանուցման ժամկետները

1. Պետական լիազոր մարմինը հայտի վերաբերյալ որևէ որոշում կայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ փոստային կամ կապի այլ միջոցներով, այդ թվում` հայտատուի նշած էլեկտրոնային փոստով որոշումն ուղարկում է հայտատուին: Որոշումներն ուղարկվում են հայտատուի նախընտրած` սույն մասում նշված եղանակներից մեկով: Եթե որոշումը հայտատուին ուղարկվել է նրա նախընտրած` ոչ փոստային առաքմամբ, ապա նա կարող է պետական լիազոր մարմնում այն ստանալ առձեռն որոշման ուղարկման թվականից՝ եռամսյա ժամկետում:

2. Սույն օրենքով նախատեսված այլ ծանուցումները և հարցումներն ուղարկվում են օրենքով սահմանված համապատասխան ժամկետները լրանալուց կամ գործողությունները կատարելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ փոստային կամ կապի այլ միջոցներով, այդ թվում` հայտատուի նշած էլեկտրոնային փոստով: Ծանուցումները և հարցումներն ուղարկվում են հայտատուին նրա նախընտրած` սույն մասում նշված եղանակներից մեկով: Եթե ծանուցումը հայտատուին ուղարկվել է նրա նախընտրած` ոչ փոստային առաքմամբ, ապա նա կարող է պետական լիազոր մարմնում այն ստանալ առձեռն ուղարկման թվականից՝ եռամսյա ժամկետում:

(11-րդ հոդվածը լրաց. 04.12.25 ՀՕ-429-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։