Հոդված 4. Օրենքի 33-րդ հոդվածում՝
Հոդված 4. Օրենքի 33-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) կամ արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու համար պետական տուրքը վճարվում է այդ մասին պետական լիազոր մարմնի որոշումն ուղարկելուց հետո՝ օրենքով սահմանված ժամկետում, իսկ բույսերի սորտերի, ապրանքային նշանների գրանցման և վկայագիր տալու, աշխարհագրական նշումների և ծագման տեղանունների գրանցման և (կամ) օգտագործման վկայագիր տալու, երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման տալու համար պետական տուրքերը վճարվում են այդ մասին պետական լիազոր մարմնի որոշումն ստանալուց հետո՝ օրենքով սահմանված ժամկետում: Նշված տուրքերը կարող են վճարվել նաև այդ ժամկետի ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում: Այս դեպքում դրանց չափերն ավելացվում են 50 տոկոսով, բացառությամբ ապրանքային նշանների գրանցման և վկայագիր տալու համար տուրքերի, որոնց չափերն ավելացվում են 20 տոկոսով:».
2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» ենթակետով սահմանված պետական տուրքը ենթակա է վճարման արտոնագիր տալու համար սահմանված պետական տուրքի հետ մեկտեղ:»: