Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում՝
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը «էլեկտրոնային» բառից հետո լրացնել «հարթակում ներկայացնելու» բառերով․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Էլեկտրոնային գրանցամատյանի բովանդակության և վարման կարգի, հանրագիրը էլեկտրոնային գրանցամատյանում գրանցելու, Էլեկտրոնային հարթակում հանրագիրը ներկայացնելու, հրապարակելու, քննարկելու և կոլեկտիվ հանրագրին միանալու, էլեկտրոնային հարթակում ներկայացված հանրագրի վերաբերյալ ընդունված որոշումները, հանրագրի պատասխանն ուղարկելու, հրապարակելու առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»․
3) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Եթե անհատական ընդունելության ժամանակ անձի հնչեցրած առաջարկությունը համապատասխանում է սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հանրագրի հասկացությանը, և անձն ստորագրում է ընդունելության ժամանակ կազմված արձանագրությունը, որի մեջ նշվում են սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունները, ապա այդ արձանագրությունը դիտարկվում է որպես հանրագիր, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով մուտքագրվում հանրագրերի էլեկտրոնային գրանցամատյան, հրապարակվում, եթե առկա չէ հանրագիրը ներկայացնող անձի կողմից հանրագրի չհրապարակման մասին նշում, և քննվում սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:»․
4) 10-րդ մասը «անձը» բառից հետո լրացնել «թղթային եղանակով կամ Էլեկտրոնային հարթակի միջոցով» բառերով․
5) 13-րդ մասի «գրավոր» բառը փոխարինել «թղթային եղանակով կամ Էլեկտրոնային հարթակի միջոցով» բառերով: