Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1.

«Հանրագրերի մասին» 2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-15-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում՝

1) 3-րդ կետը «միևնույն հարցով» բառերից հետո լրացնել «, իսկ հանրագրերի միասնական էլեկտրոնային հարթակում ներկայացնելու դեպքում` հանրագիր, որին միացել են մեկ և ավելի անձինք, որտեղ հանրագիր նախաձեռնած անձը համարվում է գլխավոր նախաձեռնող, իսկ նույն հանրագրին միացած անձինք՝ հանրագրի աջակիցներ» բառերով․

2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) կրկնակի հանրագիր` հանրագիր, որը մեկ տարվա ընթացքում կրկին ներկայացրել է միևնույն անձը միևնույն հարցով և հիմնավորմամբ միևնույն մարմին կամ պաշտոնատար անձին, որի վերաբերյալ սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով տրվել է պատասխան, կամ կայացվել է հանրագրի քննարկումը մերժելու մասին որոշում.»․

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.

«4.1) հանրագրերի միասնական էլեկտրոնային հարթակ (այսուհետ՝ Էլեկտրոնային հարթակ)՝ էլեկտրոնային հարթակ, որի միջոցով հնարավոր է ներկայացնել անհատական կամ կոլեկտիվ հանրագիր, հրապարակել թղթային եղանակով կամ էլեկտրոնային հարթակում ներկայացված հանրագիրը, հետևել հանրագրի ընթացքին և հաղորդակցվել համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հետ.»․

4) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) Էլեկտրոնային հարթակում ներկայացվող հանրագիր՝ սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պահանջներին համապատասխան` էլեկտրոնային հարթակում ներկայացվող անհատական կամ կոլեկտիվ հանրագիր.»․

5) 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։