Հոդված 3
Հոդված 3.
Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 217.1-րդ հոդվածով՝
«Հոդված 217.1. Ահաբեկչության ֆինանսավորումը
1. Ահաբեկչության ֆինանսավորումը՝ ահաբեկչության կատարման համար ֆինանսական միջոցների տրամադրումը կամ հավաքումը՝
պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ` ութից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:»: