Հոդված 2
Հոդված 2
Համաձայն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության օրենսդրության և ելնելով մատչելի ֆոնդերի օգտագործման հնարավորությունից, Աշխատանքային խումբը լուծելու է հարցերի լայն շրջանակ, ներառյալ հետևյալ ուղղությունները`
փոքր ձեռնարկատիրության աջակցման և զարգացման ոլորտում փորձի փոխանակում,
փոքր ձեռնարկատիրության օժանդակման նպատակով օրենսդրական նախաձեռնությունների մշակում,
Հայաստանի և Ռուսաստանի ձեռնարկատերերի միջև համագործակցության ընդլայնման նպատակով տեղեկատվության փոխանակում և համատեղ հետազոտությունների անցկացում,
փոքր ձեռնարկատիրության աջակցման ենթակառույցների ստեղծման օժանդակում,
հանձնարարականների և առաջարկությունների մշակում տնտեսական մեխանիզմների և ծրագրերի ստեղծման համար, որոնք կնախատեսեն փոքր ձեռնարկատիրության զարգացման և ձեռնարկատերերի աջակցման անհրաժեշտ պայմանների ստեղծումը,
փոքր ձեռնարկատիրության համար ֆինանսական և ներդրումային օգնության համատեղ ծրագրերի մշակում,
ազգային պետական և առևտրային բանկերի, հիմնադրամների և այլ վարկային ու ֆինանսական ռեսուրսներից օգտվելու օժանդակում,
Հայաստանի և Ռուսաստանի միջև իրականացվող և մշակվող ներդրումային և նորարարական նախագծերում փոքր ձեռնարկատիրության սուբյեկտների մասնակցության օժանդակում,
համատեղ ծրագրերի և հանձնարարականների մշակում` ուղղված երկու պետությունների կառավարություններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մարզերի և Ռուսաստանյան Դաշնության տարածաշրջանների միջև ծրագրերի և նախագծերի զարգացման և իրականացման օգնության տրամադրում,
փոքր ձեռնարկություններին և ձեռնարկատերերին օգնության նպատակով իրականացվող և առաջարկվող ծրագրերի արդյունավետության բարձրացմանն ուղղված համատեղ գործողություններ,
Հայաստանում և Ռուսաստանում փոքր ձեռնարկատիրության ոլորտում համատեղ ձեռնարկությունների ստեղծման օժանդակում,
գովազդների և ցուցահանդեսների կազմակերպման միջոցով Հայաստանի և Ռուսաստանի շուկաներում փոքր ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից արտադրվող ապրանքների իրացման օժանդակում,
փոքր ձեռնարկատիրության զարգացման գործընթացներին մասնակցող ձեռնարկատերերի և պետական ծառայողների միջև փորձի փոխանակմանը, ուսուցմանը և մասնագիտական պատրաստվածության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացում,
փոքր ձեռնարկատիրության վերաբերյալ նյութերի համատեղ հրապարակում,
երկու երկրների փոքր ձեռնարկությունների միջև առևտրային և այլ տնտեսական հարաբերությունների զարգացում և ընդլայնում,
տեղեկատվության փոխանակման նպատակով փոքր ձեռնարկատիրության աջակցման պետական, հասարակական և այլ կառույցների միջև ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման հիման վրա ստեղծված տվյալների բազայի հիմնման օժանդակում: