Հոդված 3. Օրենսգրքի 188-րդ հոդվածում՝
Հոդված 3. Օրենսգրքի 188-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 188. Տեխնիկական կանոնակարգերով, տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխանության գնահատման ընթացակարգերով, չափումների միասնականության ապահովման ոլորտում գործող նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները խախտելը».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ և 8-րդ մասերով.
«Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող հեղուկ վառելիք, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազեր վաճառելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով:»: