ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 277-Ա
«ՀԵԼՓ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի հայկական եկեղեցու բարերարների նվիրատվություններով ԱՄՆ-ի քաղաքացի Ալվինա Մխչյանի միջոցով (անձնագիր՝ 503916803) «Հելփ» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (մեկ տեղ (300 կտոր), 5,094 կգ ընդհանուր քաշով, 1,700 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ու ծնողազուրկ երեխաներին, հաշմանդամություն ունեցող անձանց, պատերազմից տուժած զինծառայողներին և իրենց ընտանիքներին ու բուժհաստատություններին անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Հելփ» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
Երևան
07.04.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 277-Ա որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿ
Հ/Հ Անվանում Չափի միավոր Քանակ Արժեք
1 Դեղորայք կգ 200 300 $
2 Անվասայլակներ հատ 27 100 $
3 Հենակներ, ձեռնափայտեր, քայլակներ հատ 50 50 $
4 Քնապարկեր, վրաններ հատ 40 50 $
5 Ծածկոցներ հատ 60 50 $
6 Բժշկական պարագաներ հատ 2945 230 $
7 Լուսային լամպեր, լապտերներ հատ 100 50 $
8 Տակդիրներ հատ 500 50 $
9 Պատգարակներ հատ 18 150 $
10 Հագուստ, կոշիկ, գուլպա, ներքնաշոր խաղալիք կգ 350 170 $
11 Հիգիենայի պարագաներ կգ 100 50 $
12 Վիտամիններ կգ 30 130 $
13 Բուժ. հիգիենայի պարագաներ կգ 100 50 $
15 Բուժ. սարքավորումներ կգ 525 170 $
16 Սպորտային կոշիկ, պայուսակ, ուսապարկ հատ 42 100 $
Ընդհանուր 1700 $
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
07.04.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ